Գնել Սանոսյանը և Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Գնել Սանոսյանը և Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումը

Գնել Սանոսյանը և Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարը նախ՝ ողջունել է դեսպանին, ապա շնորհավորել ՀՀ-ում դեսպան նշանակվելու կապակցությամբ։
 
Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանի հետ առկա է լավ համագործակցություն, Հայաստան-Ղազախստան հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց միաժամանակ առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում պետք է կյանքի կոչել։
 
Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է առկա համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները և դրանից պետք է օգտվել:
 
Դեսպան Բոլատ Իմանբաևը ևս շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Նա նշել է, որ հայ և ղազախ ժողովուրդները կապված են պատմական և մշակութային ամուր կապերով։ Հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի, և այն տարեցտարի ամրապնդվում է երկու երկրների համագործակցության զարգացմամբ: Դեսպանն ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկրի գիտական, մշակութային, հասարակական քաղաքական կյանքում։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը նախարար Սանոսյանին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր։
 
Նախարարն ու Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումն արտահանման ծավալների մեծացման, ապրանքաշրջանառության և մի շարք այլ ուղղություններով:
 
Նախարարի խոսքով՝ Ղազախստանի հայ համայնքը կարող է ակտիվ դերակատարում ունենալ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ու զարգացման գործում:
 
Վերջում դեսպան Բոլատ Իմանբաևը նախարարին հրավիրել է նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված համերգին։ «Մշակույթը, երաժշտությունը, արվեստն այն ամուր կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին և երկրներին»,- ընդգծել է դեսպանը։

Թեմայի այլ նորություններ