«Գիտենք, որ դրանից 208 կմ²-ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո». պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    100%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    75%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Գիտենք, որ դրանից 208 կմ²-ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո». պատգամավոր

«Գիտենք, որ դրանից 208 կմ²-ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո». պատգամավոր

Կառավարող ուժը գիտի, որ ՀՀ մակերեսը 29.743 կմ2 է, և գիտենք, որ դրանից 208 կմ2–ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո, և մենք ներկայացնում ենք այս պահանջը՝ ետ վերադարձնել այդ տարածքը․ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանն ի պատասխան, որ Բաքվին պետք է պահանջ ներկայացնել դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Մարիա Կարապետյանը Խաչատրյանին հարցրել է, թե արդյո՞ք վերջինս գիտի այն մակերեսը, որի պաշտպանության դիրքերից Հայաստանը պետք է հանդես գա, քանի՞ կմ2 պետք է Ադրբեջանը դեօկուպացնի, որ վերականգնվի Հայաստանի տարածքը։

Խաչատրյանն էլ նշել է, թե պատգամավորը հղում է անում ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզներին, բայց Հայաստանի ԶՈւ ԳՇ-ում նույնպես կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս շփման գիծը. «Կա ՀՀ կառավարության որոշում, որ շփման գիծը հավասարեցրել է պետական սահմանի հետ»։ 

Ըստ Խաչատրյանի՝ այսօր, երբ Ադրբեջանը 208 կմ2 օկուպացրել է, պետք է խոսել, որպեսզի վերջինս միաժամանակ վերադարձնի տարածքները. «Այսօր Ադրբեջանը մեզնից տարածք է օկուպացրել․ դա պետք է լինի առաջնային։ Դուք ասում եք՝ սենց ասենք, բա Ադրբեջանն ի՞նչ կասի։ Ինչ ուզում է, թող ասի։ Ժողովուրդն ասում է՝ 208 կմ2-ը ետ բերեք, ասում են՝ չէ։ Դուք նայեք ձեր պատասխանատվությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ոչ թե Ադրբեջանի»։

 

Թեմայի այլ նորություններ