Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    53%
    20 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    92%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    53%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    53%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    68%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր

Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին:

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Դիտարկվել է երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին:

ՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը Արմեն Ղևոնդյանին մաղթել է հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:

Թեմայի այլ նորություններ