Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    53%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    53%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    53%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    67%
    1 կմ/ժ
  • Արցախ 21°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, ընդգծում է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է:

Քարոզարշավի շրջանակներում Պաշտպանի նախաձեռնությամբ պատրաստվել է հրապարակումների շարք, որի նպատակն է բարձրացնել գենդերային հիմքով բռնության և սեռական ոտնձգության անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։

Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։

Ծանուցում. Իրազեկվածությունը բարձրացնող նյութերը պատրաստվել են «Եվրամիությունը հանուն գենդերային հավասարության՝ բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՆԻՐԱՍ կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Թեմայի այլ նորություններ