Ֆրանսիայում քննարկվել են կրթության, մշակութային, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության մասին հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Ֆրանսիայում քննարկվել են կրթության, մշակութային, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության մասին հարցեր

Ֆրանսիայում քննարկվել են կրթության, մշակութային, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության մասին հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները:

Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են  այդ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր: 

«Մշակույթ և պատմամշակութային ժառանգություն» խորագրով նիստի հիմնական բանախոսներն են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վենսան Բլանշարը, դերասան Սերժ Ավետիքյանը: Բանախոսները քննարկել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, որոնց թվում՝ մշակութային ժառանգության պահպանման, վերականգնողների վերապատրաստման, կինոկրթության, կինոժառանգության և համատեղ ֆիլմարտադրության հեռանկարները: 

«Կրթություն, երիտասարդություն և սպորտ» վերտառությամբ առանձին նիստի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «ՖԻՖԱ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆի, «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրի և Ժան Մուլեն Լիոն III համալսարանի պրոռեկտոր Մանուել Ժոբերի հետ ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության տարբեր մակարդակներում (հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն), ինչպես նաև սպորտի ասպարեզում հայ-ֆրանսիական առկա ծրագրերը, քննարկել այդ ծրագրերի զարգացման հնարավորությունները, ուրվագծել նոր ծրագրեր:

Թեմայի այլ նորություններ