Facebook ընկերությունը այսուհետ Meta. հիմնական սոցիալական ցանցի անվանումը կմնա է նույնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Facebook ընկերությունը այսուհետ Meta. հիմնական սոցիալական ցանցի անվանումը կմնա է նույնը

Facebook ընկերությունը այսուհետ Meta. հիմնական սոցիալական ցանցի անվանումը կմնա է նույնը

Facebook-ն այսուհետ կկոչվի Meta: Պաշտոնապես դա «մետավերսի» պատճառով է, այլ ոչ թե լրատվամիջոցների բացահայտումների։ Նշենք, որ հիմնական սոցիալական ցանցի անունը մնում է նույնը։ Ռեբրենդինգի մասին հայտարարվել է Facebook-ի ծրագրավորողների ամենամյա համաժողովում, ըստ պաշտոնական վարկածի՝ նոր անվանումն ավելի լավ կհամապատասխանի ընկերության ընթացիկ գործունեությանը։

«Այսուհետ մենք առաջին հերթին կլինենք Meta, այլ ոչ թե Facebook: Սա նշանակում է, որ դուք կարիք չունեք օգտագործել Facebook-ի անունը մեր բոլոր ծառայություններին անդրադառնալու համար», - ասել է Ցուկերբերգը:

«Այսօր մենք սոցիալական ցանցերում ընկալվում ենք որպես ընկերություն, բայց մեր ԴՆԹ-ում մենք ընկերություն ենք, որը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք կապում են մարդկանց», - ասաց նա: Գործարարն ակնկալում է, որ տասնամյակի վերջին «մետավերսում» կլինի մոտ մեկ միլիարդ մարդ։ Բացի համանուն սոցիալական ցանցից, Facebook-ին է պատկանում ևս մեկ ցանց՝ Instagram-ը, ինչպես նաև հայտնի WhatsApp մեսենջերը։ Նրանք բոլորը կշարունակեն գործել նույն անուններով։

2015թ.-ին մեկ այլ ինտերնետային հսկա՝ Google-ը, ձեռնարկեց նմանատիպ վերակազմավորում՝ վերանվանելով իր մայր ընկերությունը՝ Alphabet: Միաժամանակ, ընկերության արտադրանքը պահպանել է իր նախկին անվանումը, իսկ նորը հազվադեպ է օգտագործվում առօրյա կյանքում։

Թեմայի այլ նորություններ