«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    53%
    20 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    92%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    53%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    53%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    68%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ

Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթահարեց առաջին կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին:

«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 10-ին, Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մինչ կհայտարարվեին եզրափակիչ անցած երկրները, բեմ բարձրացավ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան՝ հիշեցնելով, որ 2022-ին «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Հայաստանում: Մալենան շեշտեց, որ Հայաստան գալով՝ հյուրերը կարող են ծանոթանալ հայկական յուրահատուկ և համեղ խոհանոցին, բարի և հյուրընկալ մարդկանց և հինավուրց տեսարժան վայրերին:

Եզրափակիչ փուլ անցան նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է:

Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը նշել էր, որ «Snap»-ը գրել է իր համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել: «Հաղթահարել եմ այդ փուլը՝ այս երգով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով»,-նշել էր նա:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ինիսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Թեմայի այլ նորություններ