Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում, սակագնի վերանայում լինի. ՀԾԿՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում, սակագնի վերանայում լինի. ՀԾԿՀ նախագահ

Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում, սակագնի վերանայում լինի. ՀԾԿՀ նախագահ

«Ամեն տարի վերանայվում է էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը։ Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, հաշվեկշիռն ենք վերլուծում, մինչև  ամսվա վերջ պարզ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք մոտ ապագայում կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը։

Ինչ վերաբերում է ջրի սակագների փոփոխության, նա ասաց, որ ջրի սակագնի վերաբերյալ որոշում վաղն են կայացելու։

«Կառավարության հետ կա համաձաձայնեցում, որ սուբսիդավորումը  շարունակվելու է, ընդամենը սուբիսիդիայի մեծությունը կփոխվի։ Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողներ ջրի սակագինը ստացվում է  հաշվարկային 180 դրամ, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։

Գազի սակագնի հետ կապված Գարեգին Բաղրամյանն ասաց, որ վերջին վերանայումը եղել է օգոստոսի 1-ին, մնացել է անփոփոխ։

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում, վերանայման գործընթաց սկսվի»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։

Հարցին՝  քաղաքական գործընթացները, ՌԴ կողմից քաղաքական դիրքորոշման փոփոխությունները կարո՞ղ են ազդել գազի սակագնի վրա, ռուսական կողմը կարո՞ղ է որոշել, որ վաղվանից գազի գինը սահմանին բարձրացնում է, թե  պայմանագրային պարտավորություններ կա՞ն, Բաղրամյանն ասաց. «Վերջին բանակցությունների և կառավարական համաձայնագրերի փոփոխության արդյունքում համաձայնություն էր կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար 165 դոլարը ֆիքսվում է, և այդ փոփոխությամբ կապ է ստեղծվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի հաստատուն ծախսերի՝ 35 մլն դոլարի հետ։ Այսինքն, եթե սահմանին գազի գնի բարձրացում է տեղի ունենում, համապատասխանորեն նվազեցվելու է այդ 35 մլն-ից»,-ասաց նա։

ՀԾԿՀ նախագահը նաև նշեց. «Քաղաքական բնույթի հարցերին չեմ պատասխանում։ Տնտեսական կախվածությունը, որ այսօր միջպետական համաձայնագրերով ունենք, դա է, որ առաջիկա 10 տարվա համար 165 դոլարի և  այդ 35 միլիոն դոլարի միջև կապ է հաստատված։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչքան կբարձրանա»։ 

Թեմայի այլ նորություններ