«Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործի մեջքին, եթե այդ գործը ի շահ Երևանի է». քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    41%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    36%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52317
  • Դոլար = 388.4

«Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործի մեջքին, եթե այդ գործը ի շահ Երևանի է». քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործում:

«Ցավում եմ, որ որոշակի անբարեխիղճ քաղաքացիներ, օգտվելով հետպատերազմյան շրջանում պետությունում ստեղծված իրավիճակից միայն և միայն իրենց շահերից ելնելով, փորձեցին մեծ ծավալի ապօրինի շինարարության ընթացք տալ: Պետք է նշեմ, որ վարչական շրջանը՝ ի դեմս պարոն Մհրյանի, այնուամենայնիվ, մեծ պայքար է մղել դրա դեմ, և այս ամիսների ընթացքում միայն վարչական շրջանի ուժերով քանդվել է 34 ապօրինի շինություն, կազմվել է 60 արձանագրություն, բնականաբար, աշխատել են նաև քաղաքապետարանի կենտրոնացված ստորաբաժանումները, բայց քանակն այնքան մեծ է եղել, նաև օրենսդրական բացերի պատճառով, որ մենք ստիպված եղանք, այսպես ասած, «ծանր հրետանի» օգտագործել: Գործընթացը լինելու է շարունակական բոլոր վարչական շրջաններում՝ մինչ իրագործվեն կոնկրետ նպատակներն ու լուծում ստանան դրված խնդիրները»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ոստիկանությանն աջակցության համար:

Անդրադառնալով առկա խնդիրներին ու իրականացվող ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի ու երևանցու:

«Այս երկուսուկես տարվա ընթացքում, վստահ եմ, լավ գիտեք, որ ինձ համար գոյություն ունի միայն մի շահ՝ դա մեր հանրային շահն է, Երևանի շահը, բնակիչների շահը: Ուրիշ շահ չի կարող լինել, բացառվում է: Չկա մի մարդ, ես դա բազմիցս նշել եմ, որը կարող է ինձ դիմել ինչ-որ մի խնդրանքով, որը ծառայելու է այդ մարդու շահին և դեմ է լինելու երևանցիների շահին, և ես դա ապացուցել եմ այս երկուսուկես տարվա ընթացքում: Այնպես որ, ձեզանից ակնկալում եմ առաջնորդվել միայն ու միայն այդ կարգախոսով և այդ ուղով: Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործողության մեջքին, եթե այդ գործողությունը ի շահ Երևանի է: Խոսքը ոչ միայն Աջափնյակի մասին է, այլև ամբողջ Երևանի»,- ընդգծել է քաղաքապետը:

Թեմայի այլ նորություններ