Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Սյունիքում ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: 

«Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:

Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից:

Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- նշված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ