Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ. Մարդու իրավունքների պաշտպանը Երիտասարդության օրվա առիթով մրցանակ է հանձնել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ. Մարդու իրավունքների պաշտպանը Երիտասարդության օրվա առիթով մրցանակ է հանձնել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին

Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ. Մարդու իրավունքների պաշտպանը Երիտասարդության օրվա առիթով մրցանակ է հանձնել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանի (UNFPA Armenia) տնօրեն Ծովինար Հարությունյանն (Tsovinar Harutyunyan) ու Կապան համայնքի (Կապանի համայնքապետարան/Kapan municipality) ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցել են օրվան նվիրված միջոցառումներին:

Նրանք Կապանում շրջել են ցուցահանդես-վաճառքի տաղավարներով, ծանոթացել համայնքի բնակիչների աշխատանքներին՝ ձեռագործ խաղալիքներից մինչև խնամքի պարագաներ:

Մասնակիցները ներկայացրել են իրենց հաջողված պատմությունները, բիզնեսի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև քննարկվել է տեղական բիզնեսի խրախուսման ու ընդլայնման հնարավորությունները:

Ցուցահանդեսի աշխատանքներից Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընտրել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաների ձեռքի աշխատանքները և մրցանակաբաշխության ժամանակ պատվոգիր և կարի մենքենա է նվիրել հաստատությանը՝ երեխաների լավագույն շահերին համապատասխան առավել արդյունավետ աշխատանքների նպատակով:

«Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ: Մենք պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր երիտասարդի համար՝ առանց խտրականության: Պետք է գնահատենք նրանց ներուժը և յուրաքանչյուրին հնարավորություն տանք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ ձեռք բերել»,- մրցանակը հանձնելիս նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ Արման Թաթոյանի՝ չնայած պատերազմի արհավիրքին, պետք է շարունակենք շենացնել մեր երկիրը, ամրացնել մեր պետականությունը, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, գնահատվում է յուրաքանչյուրի արժանապատվությունը:

Նշենք, որ այս տարի Կապան համայնքն է ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք:

Թեմայի այլ նորություններ