Երևանյան լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    46%
    20 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Երևանյան լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց

Երևանյան լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանյան լճի մաքրման աշխատանքներին․

«Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում»,- գրել է քաղաքապետը:

Հիշեցնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակը, քաղաքապետն ասել է, որ գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

«Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- գրել է Հրաչյա Սարգսյանը։

Թեմայի այլ նորություններ