Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Երևան քաղաքում կազմակերպել է մի շարք մարզական և մշակութային միջոցառումներ:

Մասնավորապես` Ազատության հրապարակի հարակից տարածքում անցկացվել են K1 ֆեդերացիայի մասնակիցների բացօթյա մարզումներ,  մոտոերթ` Երևանի կենտրոնից դեպի Հաղթանակ զբոսայգի, Մայր Հայաստան թանգարանի հարակից տարածքից` հեծանվավազք դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, ամենագնացներով երթ Եռաբլուրից դեպի Ազատության հրապարակ:

Կազմակերպվել է նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Աբովյան փողոց, որին մասնակցել և կատարումներով հանդես են եկել «Երևանյան թմբուկներ» խումբը, «Միլեն» շոու բալետը, ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը: Ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը:

Թեմայի այլ նորություններ