Երևանում այսօր մեկնարկել է համավարակի պատճառով 2018 թվականից հետո չանցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Երևանում այսօր մեկնարկել է համավարակի պատճառով 2018 թվականից հետո չանցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Երևանում այսօր մեկնարկել է համավարակի պատճառով 2018 թվականից հետո չանցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Երևանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը: Համավարակի պատճառով 2018 թվականից հետո միջոցառումը չէր անցկացվել:

Տևական դադարից հետո ֆորումի մասնակիցները կրկին հնարավորություն են ունեցել քննարկել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության հարցեր:

Երևանը և Մոսկվան տնտեսական գործակցությունը զարգացնում են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ձևաչափով: Մշակութային տուրիզմից մինչև ազատ տնտեսական գոտիներ:

Մասնակիցները համոզված են, որ համաժողովի աշխատանքը թույլ կտա կյանքի կոչել բիզնես-ծրագրեր:

Արմեն Եգանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Կոնկրետ պրոյեկտների մասին խոսեցի, հնարավորությունների մասին: Իհարկե, դեռևս կարելի է ասել, որ դրանց կիրառության մակարդակը բավարար չէ, բայց դեպքեր կան, որոնք արդեն իսկ իրականանում են:

Պետք է ինտենսիվ աշխատանքներ տանել, որպեսզի դրանք ավելի էֆեկտիվ կյանքի կոչվեն: 

Անդրեյ Շպիլենկո (Ռուսաստանի զատ տնտեսական գոտիների ասոցիացիայի նախագահ) - Նմանատիպ համաժողովները նրա համար են, որպեսզի կողմերը համաձայնեցնեն դիրքորոշումները, գտնեն մարդկանց, շահագրգռված գործարարների, որոնք պատրաստ են ներդրումներ անել:

Ներդրումներ կատարելու որոշումից առաջ միշտ պետք է բիզնեսին ցույց տալ այն մեխանիզմները, որոնք իրենց ձեռնտու են: Այս քննարկումների ընթացքում մենք մշակեցինք միասնական մոտեցումներ ներդրումներ ներգրավելու առումով»:

Թեմայի այլ նորություններ