Երևանի քաղաքապետը Աբիջանում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    6 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    47%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Երևանի քաղաքապետը Աբիջանում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին

Երևանի քաղաքապետը Աբիջանում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Կոտ դ’Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին: Միջոցառումն իր շուրջն է համախմբել ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 400 քաղաքից:

Վերջին տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ: Գագաթնաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետը:

Կարևորելով Երևանի մասնակցությունը նման մեծամասշտաբ միջոցառմանը՝ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային հարթակներում փորձի փոխանակման հնարավորության համար:

«Գիտակցելով տարբեր քաղաքական, տնտեսական զարգացման խոչընդոտների առկայությունը՝ Հայաստանն այնուամենայնիվ կրում է պատասխանատվություն կլիմայական փոփոխությունների դիմագրավման ավելի բարձր նշաձող սահմանելու հարցում: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի շրջանակում Փարիզում ստորագրված համաձայնագրով Հայաստանն այսօր էլ հանձնառու է շարունակելու ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև հաջողությամբ անցում կատարելու գագաթնաժողովի ժամանակ սահմանված լուծումների կենսագործմանը: Համատեղ նախագծերի իրականացման արդյունքում, համոզված եմ, մենք կկարողանանք գտնել արդյունավետ լուծումներ, որոնք ուղղված կլինեն նոր մարտահրավերների դիմակայմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Թեմայի այլ նորություններ