Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան

Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան

Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան, Ավագանու նիստին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի հարցին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա տեղեկացրել է, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են: Քաղաքապետը տեղեկացրել է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան եւ փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի:

Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաեւ արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:

«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երեւանցիները երթեւեկեն նոր ավտոբուսներով», — ասել է քաղաքապետ Մարությանը: Նա նաեւ խոսել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելու նախապատրաստական գործընթացի մասին:

2020-ին Երերւանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին:

Թեմայի այլ նորություններ