Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի գործող կրպակները
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի գործող կրպակները

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի գործող կրպակները

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով ապամոնտաժվել են ապօրինի կրպակները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել էր առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվել էր ևս 4 գրատնակ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։ Կարճ ժամանակ անց գրատնակները դադարել էին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ՝ Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվել էին բջջային հեռախոսներ»,- հայտնում են քաղաքապետարանից և հավելում, որ դրանք բոլորն ապամոնտաժվել են։ 

Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ