Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել էր հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել էր հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաներին

Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել էր հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաներին

«Երևանի կենդանաբանական այգին մաս է կենդանաբանական այգիների մի մեծ ընտանիքի, որոնք ամեն տարի իրականացնում են այս միջոցառումը և տոնում ներառականությունը: Մենք հյուրընկալեցինք շուրջ 100 երեխայի և ընդհանուր առմամբ մոտ 300 մասնակցի: Նրանցից շատերը այստեղ առաջին անգամ էին: Հաջորդ տարի նախատեսում ենք մի շարք նոր նախաձեռնություններով հանդես գալ: Իսկ այս միջոցառումն իրականացվեց բարերարների և կամավորների շնորհիվ»,-նշում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը:

Շուրջ 35 երկրների ավելի քան 300 կենդանաբանական այգիներում անցկացվող ամենամյա միջոցառումն սկիզբ է առել 1996 թվականին՝ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: 2014-ից ի վեր, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, նախաձեռնությանը միացել է նաև Երևանի կենդանաբանական այգին:

Երեխաները ոչ միայն զբոսնեցին այգու տարածքում, այլև մասնակցեցին խաղերի ու մրցույթների՝ նկարեցին, զբաղվեցին կավագործությամբ, երգեցին, համերգներ լսեցին ու խրախուսվեցին: Այգու բոլոր ծառայությունները նրանց համար անվճար էին:

«Երազանքի երեկոն» գունավորեց երեխաների մեկ օրը: Երևանի քաղաքապետարանն ու Կենդանաբանական այգին մտադիր են միջոցառումների օրացույցը լրացնել այդպիսի նախաձեռնություններով:

Թեմայի այլ նորություններ