Երևանի կենդանաբանական այգին այսուհետ ունի կառավարման խորհուրդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    11 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    33 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Երևանի կենդանաբանական այգին այսուհետ ունի կառավարման խորհուրդ

Երևանի կենդանաբանական այգին այսուհետ ունի կառավարման խորհուրդ

Հիմնական նպատակն է՝ մշակել զարգացման ռազմավարությունը, քաղաքապետին ներկայացնել մասնագիտական առաջարկություններ այգու գործունեության հիմնական ուղղությունների մասին, նաև վերահսկողություն սահմանել տնօրենի գործունեության նկատմամբ:

Խորհրդի նիստում հաստատվել է աշխատակարգը, քննարկվել այգու հիմնախնդիրներն ու գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես նշվել է, որ կձևավորվեն աշխատանքային խմբեր ըստ ենթաոլորտների՝ բնապահպանություն և գիտություն, իրազեկում և կրթություն, այգու կառուցվածք, կենդանաբուժություն, կենդանաբուծություն:

Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը, փոխնախագահ՝ ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:

Խորհրդի կազմում ընդգրկված են նաև Երևանի ավագանու անդամներ, շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև անասնաբուժության, կենսաբանության ոլորտների առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ, փորձագետներ ու այգու աշխատակիցներ:

Կառավարման խորհուրդը կշարունակի իր աշխատանքը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով այգու խնդիրներն ու առաջնահերթությունները:

Թեմայի այլ նորություններ