Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունն է ավարտվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունն է ավարտվել

Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունն է ավարտվել

Ավարտվել է անձին սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ քննված հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի 41-ամյա բնակիչը, 2021 թվականին տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում ծանոթանալով Երևանի բնակչուհու հետ, նպատակադրվել է վերջինիս ենթարկել սեռական շահագործման։

Ծանոթությունից օրեր անց, հիշյալ կնոջը սեռական շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու նպատակով, առաջարկել է նրան զբաղվել մարմնավաճառությամբ, որին վերջինս համաձայնվել է: Սակայն 41-ամյա տղամարդը, նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաև, վերջինիս և նրա երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից վերցրել է մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։ Արդյունքում՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը, Երևանի բնակչուհին, գտնվելով շահագործման վիճակի մեջ, ինչպես իր կամ 41-ամյա տղամարդու կողմից վարձակալած բնակարաններում, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, զբաղվել է մարմնավաճառությամբ և դրա արդյունքում աշխատած՝ օրական միջինը 200․000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է 41-ամյա տղամարդուն։ Երբ նշված կինը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվելուց կամ աշխատած գումարները 41-ամյա տղամարդուն փոխանցելուց, վերջինս ամեն անգամ նրա նկատմամբ բռնություն է գործադրել և ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ