Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի. ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    82%
    7 կմ/ժ
  • Արարատ 31°C
    28%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    74%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.47266
  • Դոլար = 388

Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի. ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար

Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի. ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար

Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի, որը նախատեսված կլինի 430 աշակերտի համար: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը:

«Նախագծով նախատեսվում է Էրեբունու փողոցի հ. 8 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը հատուկ նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Այդ տարածքում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար կառուցել հիմնական դպրոց: Նախատեսվում է, որ դպրոցը կլինի մինչև 3 վերգետնյա հարկերով՝ հնարավոր է նախատեսել շահագործվող տանիք և նկուղային կամ կիսանկուղային հարկերով»,- նշեց Խաչատրյանը:

Հարակից զեկուցող, քաղաքաշինության և օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լիլիթ Կիրակոսյանը շեշտեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 37 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով:

Թեմայի այլ նորություններ