Եռակողմ համագործակցության հուշագիր՝ ՀԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունն առավելագույն մակարդակի բարձրացնելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    49%
    20 կմ/ժ
  • Լոռի 22°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    56%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    45%
    3 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    62%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    56%
    7 կմ/ժ
  • Արցախ 26°C
    39%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40707
  • Դոլար = 387.815

Եռակողմ համագործակցության հուշագիր՝ ՀԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունն առավելագույն մակարդակի բարձրացնելու նպատակով

Եռակողմ համագործակցության հուշագիր՝ ՀԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունն առավելագույն մակարդակի բարձրացնելու նպատակով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը վստահեցրել է, որ Հուշագրի ստորագրումը թույլ կտա ավելի ընդլայնել և նոր աստիճանի բարձրացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին կարևորել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն ընդհանուր անվտանգության համատեքստում և ընդգծել, որ հարկ եղած դեպքում ինչպես տեխնիկական աջակցության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների զարգացման առումով կարելի է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԻ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական է, նախարարի ատոմակայան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և վեր են հանվել սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղած է ստորագրված Հուշագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կիրականացվի ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ, կապահովվի արդիականացված սեյսմիկ ցանցի անխափան աշխատանքը, տեղի ունեցող երկրաշարժերի գրանցումը, հետագա վերլուծությունը: Հուշագրով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք որպես կողմեր անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքների կատարման համար կնքել քաղիրավական պայմանագրեր, ինչպես նաև դիմել այլ կազմակերպությունների` օժանդակ աշխատանքների կատարման կամ ֆինանսական օժանդակության համար: Սահմանված է նաև տեղեկատվության փոխանցման կարգը:

Փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով և նույնքան ժամանակով կարող է երկարաձգվել:

Թեմայի այլ նորություններ