Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել գնդապետներ Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    25%
    24 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    25%
    24 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել գնդապետներ Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի հիշատակին

Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել գնդապետներ Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի հիշատակին

Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։

Թեմայի այլ նորություններ