Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է այցելելու։ Այցի մասին պաշտոնյան հայտնել է թվիթերի իր էջում։
«Երկու օրով վերադառնում եմ Երևան` հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին»,–գրել է Կլաարը։