Չեմ հասկանում, թե տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին. ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    64%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    39%
    16 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Չեմ հասկանում, թե տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին. ԱԺ նախագահ

Չեմ հասկանում, թե տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին. ԱԺ նախագահ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ  բանակցությունների տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից: Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ինչ-որ ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնի ֆորմատից հրաժարվեցին: Ես անկեղծ չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին ու տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են՝ կարելի է ասել, արդեն իսկ իրականությանը շատ մոտ խաղաղության պայմանագրից»,-ասաց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իր համար արդեն գծել է կարմիր գիծ, դա  օրինակ Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն է:

«Կարմիր գիծը գծված է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի զիջվելու: Իրենք հաճախ խոսում են օրինակ 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք էլ պետք է հիմա 31 գյուղերի մասին խոսենք»,-նշեց նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում հրաժարվում է արևմտյան հարթակներում նախաձեռնվող բանակցություններից, մասնավորապես հրաժարվել է մասնակցել Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը, այնուհետև Վաշինգտոնում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը։

Թեմայի այլ նորություններ