Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար. Վահագն Խաչատուրյանը՝ Ռոմանո Պրոդիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար. Վահագն Խաչատուրյանը՝ Ռոմանո Պրոդիին

Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար. Վահագն Խաչատուրյանը՝ Ռոմանո Պրոդիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին:

Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է հյուրընկալել փորձառու քաղաքական գործչին և գիտնականին:

«Դուք այնպիսի գործիչ եք, ում հետ ցանկացած պաշտոնյա, ցանկացած ղեկավար ուրախ կլիներ հանդիպել, և ես վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար, առավել ևս ներկայումս աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ընդունելության ու ջերմ խոսքերի համար և շեշտել, որ մեծ ուրախությամբ է ժամանել Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր երկրների տնտեսական մոդելների և ժողովրդավարական ինստիտուտների փոխազդեցություններին: Մտքեր են փոխանակվել նաև մեր տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և գլոբալ տնտեսական ու քաղաքական փոփոխությունների և հիմնախնդիրների շուրջ:

Թեմայի այլ նորություններ