«Դուբայ Էքսպո 2020»-ին Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

«Դուբայ Էքսպո 2020»-ին Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարևորել եմ աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։ Այդ մասին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանն ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
«Ընդգծել եմ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։ 
 
Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և  դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,-մանրամասնել է նախարարը։
 
Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 30-ին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում նշվում է Հայաստանի ազգային օրը:

Թեմայի այլ նորություններ