Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի:

Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը նշել է, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:

«Հայաստան-Իրան պաշտոնական առևտուրը 200 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի: Անցած ամառ մինչև 2030 թվականն է երկարաձգվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիրը: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գիծն էլ շուտով պատրաստ կլինի: Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի»,- մանրամասնել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծմամբ էլ կլուծվի Իրանի հյուսիսային շրջանների էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը: «Հայաստանի հարավային շրջանը ռազմավարական տարածաշրջան է, որի անվտանգությունը կապված է Իրանի հետ»,- հավելել է դեսպանը:

«Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայերի և Հայաստանի հետ, և դրանք միայն ամրապնդվում են»:

Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշել է, որ ավարտին են հասցվել մի շարք փոքր և մեծ նախագծեր, որոնց հանրագումարային շուրջ արժեքը 36 միլիոն դոլար է:

Սոբհանին հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության օրակարգին: Նա հայտնել է, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջև ընթացող բանակցություններին

«Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն ներսում, քանի որ դրա հետևանքները զգալու են տարածաշրջանի երկրները, ոչ թե արտատարածաշրջանային երկրները, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- շեշտել է պաշտոնյան:

Թեմայի այլ նորություններ