Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին եւ խնդրել զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    11 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    33 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին եւ խնդրել զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից

Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին եւ խնդրել զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին եւ խնդրել զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ,

 

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում:

Իմ հանդեպ ունեցած բարձր վստահության համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իմ բոլոր գործընկերներին և ժողովրդին:

Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին:

Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:

Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:

Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում։

Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին»,- գրել է նա եւ հետգրությամբ ավելացրել է․

«Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»: 

Հայտնի է, որ Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ինքը Պետրոսյանը: 

«Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- տեղեկացրեց նա: 

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Պետրոսյանն անկուսակցական է: 

Թեմայի այլ նորություններ