Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 20 ապօրինի անշարժ գույք՝ Հյուսիսային պողոտայում շենքեր, կենտրոնում բնակարաններ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն և այլն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 20 ապօրինի անշարժ գույք՝ Հյուսիսային պողոտայում շենքեր, կենտրոնում բնակարաններ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն և այլն

Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 20 ապօրինի անշարժ գույք՝ Հյուսիսային պողոտայում շենքեր, կենտրոնում բնակարաններ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն և այլն

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի գործով դատավարությունը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ պետության պահանջում է բռնագանձել վերջիններիս ենթադրյալ ապօրինի համարվող գույքը։ 

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայցադիմումով պատասխանող են Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս կինը՝ Բելլա Քոչարյանը, որդիները՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները, վերջիններիս կանայք՝ Սիրանուշ Քոչարյանը (երգչուհի Սիրուշո), Զարուհի Բադալյանը, աղջիկը՝ Գայանե Քոչարյանը, վերջինիս ամուսինը՝ Վիգեն Չատինյանը։ 

Ներկայացված մյուս հայցադիմումով պատասխանող են Սեդրակ Քոչարյանն ու կինը՝ Զարուհի Բադալյանը։ Նշենք, որ Դատախազության կողմից նախնական ուսումնասիրության արդյունքում ապօրինի է դիտարկվել և ապահովման միջոց կիրառվել 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն, Իսակովի պողոտայի 2 անշարժ գույք։ 

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայանում է գործով նախնական դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի։

Թեմայի այլ նորություններ