Դանակահարություն Երևանում՝ աշակերտների միջև․ Վիրավորի կյանքի համար պայքարում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Դանակահարություն Երևանում՝ աշակերտների միջև․ Վիրավորի կյանքի համար պայքարում են

Դանակահարություն Երևանում՝ աշակերտների միջև․ Վիրավորի կյանքի համար պայքարում են

Սեպտեմբերի 24-ին դանակահարություն է եղել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտների միջև, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել է Կենտրոնի բնակիչ, 15-ամյա Դավիթ Մ-ն է: Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։30-ի սահմաններում դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն։

Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։

Վիրավոր տղան հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ