Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    19 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար

Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար

«Ես հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու, անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ: Նման որոշում գոյություն չունի եւ չի ունենալու: Պնդում եմ, որ չի կարող Երեւանի պետական համալսարանի շենքը վաճառելու որոշում լինել: Եթե դուք հակառակը ինձ կապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն»,- պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ այսօր ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է պատմամշակութային արժեք ունեցող բուհերը վաճառել եւ այդ գումարներով նոր բուհական քաղաք կառուցել:

Իր խոսքը շարունակելով՝ նախարարը հավելեց.
 

«Չի կարելի ամեն ինչ ենթադրել, մի քիչ իրատեսական ենթադրություններ եկեք անենք: Չկա նման բան: Ինչի համար են փնտրում մի բան, որ գոյություն չունի եւ չի ունենալու, հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, ԵՊՀ-ի շենքը չի վաճառվելու: Արդեն «Ֆեյսբուքի» ստեղծարարները այն դարձրել են ցերեկային առեւտրի սրահ եւ գիշերային չգիտեմ ինչ: Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, մեր ժողովրդին, մեր սերունդների ստեղծածին: Նման բան ուղղակի չկա: Աստված մի արասցե, եթե լինի, տեսականորեն, ֆանտաստիկ իմաստով ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք եք»:

Անդրադառնալով ոչ պետական բուհերի տեղափոխության մասին հարցին՝ Վահրամ Դումանյանը ընդգծեց, որ մասնավոր բուհերը իրենք են որոշելու տեղափոխվե՞լ նոր ստեղծվող ակադեմիական քաղաք, թե՞ ոչ:

«Եթե մասնավոր բուհը ցանկանա գնալ X վայրում տեղակայվել, թող գնա, նա որեւիցե մեկին չի հարցնելու, նա իրեն նախընտրելի լուծումն է ստանալու: Որեւիցե պարտադրանք չկա, կա քաղաքականություն: Պետությունն ունի իր քաղաքականությունը եւ իրագործում է իր քաղաքականությունը իր իսկ հիմնադրած բուհերում: Մասնավորն ունի իր քաղաքականությունը, որը իրագործում է իր իսկ հիմնադրած բուհերում»,- ասաց նախարարը:

Թեմայի այլ նորություններ