Չդադարող պայքար․ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը շարունակվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Չդադարող պայքար․ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը շարունակվում են

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Փողոցում առևտուր անելու փոխարեն քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց նրանք այլ կարծիք ունեն հանրային համակեցության մասին:

Ստուգայցերի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ոստիկանության աջակցությամբ մայթերն ազատում են վաճառվող ապրանքներից: Դրանք տեղափոխվում են վարչական շրջանի շենք:

«Մայթերից վերցնում, բերում ենք, եթե մարդ կա, որանձնագրով գալիս, ասում է` իմ սեփականությունն է, ապա համապատասխան արձանագրությունը կազմվում է և տվյալ անձնավորությունը տուգանվում է: Շատ դեպքերում ասում են՝ եթե տուգանք կա չենք վերցնում ապրանքները: Երևի եկամուտն այնքան շատ է, որ այսքան գումար կորցնելը խնդիր չէ իրենց համար»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանը:

Երևանյան փողոցների տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար: Մասնագետները բազմիցս զգուշացրել են սրա մասին:

«Հետևողական պայքարն արդեն արդյունքը տալիս է. մարդիկ սկսել են հասկանալ, որ այլ տարբերակ չկա, պետք է վերացնենք փողոցային առևտուրը: Իհարկե, համառ մարդիկ էլ կան, որ դեռ շարունակում են, բայց կարծում եմ, երկար չի տևի: Մեր նպատակը մարդկանց տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելն է»,-ընդգծում է Արտյոմ Բաղդասարյանը:

Ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնականապես լուծվի:

Թեմայի այլ նորություններ