Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    11 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    33 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.38986
  • Դոլար = 387.815

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ըստ ընթացակարգի՝ ներկայացվել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը, և մենք շարժվել ենք՝ ինչպես կարգն է։ Այդ հանձնաժողովը կիրականացնի Չարչյանի առողջական վիճակի ամբողջական փորձաքննությունը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը հավելեց՝ Չարչյանին ժամանակին և պատշաճ կերպով ամբողջ ընթացքում բժշկական օգնություն է մատուցվել:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Օգոստոսի 23-ին վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Թեմայի այլ նորություններ