ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
 
Քննարկմանը մասնակցել են` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը, «Մեդիա կենտրոն նախագծի» համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:
 
 
Հայկ Չոբանյանը ներկայացրել է քննարկվող նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետությունը քաղաքացիներին տեղեկատվական տեռորից պաշտպանելու պարտավորություն ևս ունի, և այդ առումով կարևորել է տեղեկատվական նոր հարթակի ստեղծման գաղափարը:
 
ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները, ըստ որի սույն տեղեկատվական սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հանրային հսկողության թուլացումը կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Վերջիններս մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունները կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և Open Government Partnership-ի ստանդարտներին, որին ՀՀ-ն միացել է 2012 թվականից: ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկել են որոշ տվյալներ պոստֆակտում հրապարակել, փոփոխել տեղեկատվության տրամադրման ձևաչափերը և ժամկետները, կիբեռանվտանգության տեսլական սահմանել, հայեցակարգային մոտեցումներ ձևավորել, փորձել հասկանալ, թե ինչպես և ինչ ռեսուրսներով լուծել առկա խնդիրները:
 
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշել է, որ նախագիծը վերանայելու կարիք ունի, ՀԿ-ների կողմից հնչեցված կարծիքները հաշվի կառնվեն, լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն նոր, ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար:

 

Թեմայի այլ նորություններ