Բերման է ենթարկվել Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ 16 անդամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Բերման է ենթարկվել Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ 16 անդամ

Բերման է ենթարկվել Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ 16 անդամ

ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունի լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Այդ առիթով  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին:

Թեմայի այլ նորություններ