Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ամփոփեց վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ամփոփեց վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ամփոփեց վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը

Ջհանգիրյանը նշեց, որ այս ընթացքում իրենց եղել են «ՀՀ դատական օրենսգրքի» մեծ փաթեթի լրամշակման կարևոր և առաջին նախաձեռնողներից:

«Այդ օրենսգիրքն այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Ցավոք, այդ տարբերակը դարձավ քաղաքական ուղղորդված իրավական լսարանի սուր քննարկման առարկա: Պետք է սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: Մեզ համար հաջորդ խնդիրը եղել է Արդարադատության նախարարության խորհրդի գործունեությունը: Մենք, որպես դատարան գործելիս, երկու կարևոր ու նախադեպային որոշում ենք կայացրել՝ կապված դատավորներ Լուսինե Աբգարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական պատասխանատվության հետ: Այդ որոշումները վերաբերում են մինչդատական վարույթում, դատական իշխանության, դատական վերահսկողության իրականացման շրջանակներում հիմնավոր կասկածի և մեղքի հարցերի, դատական վերահսկողության և դատախազական հսկողության տարանջատման խնդիրներին, դատաքննության ընթացքում կիրառվող ապացուցողական շեմի տարբերակման հարցերին և այլն: Ուղարկել ենք քրեական գործեր քննող բոլոր դատավորներին՝ նպատակ ունենալով ոչ թե պատժել, այլ կանխել նման վարքագիծը, որպեսզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը և դատախազական հսկողությունը խստագույնս սահմանազատվեն միմյանցից»,- նշեց Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ օգտագործելով դատական դեպարտամենտի մշտադիտարկման և դատական վիճակագրության վերլուծության վարչության հնարավորությունները, այս ընթացքում կատարվել է մի քանի կարևոր վերլուծություն: Դրանք կապված են եղել մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջնորդությունների քննարկման և դրանց դինամիկայի վերլուծության հետ՝ անցած 5 տարվա ընթացքում, ինչպես նաև դատավորների արձակուրդ ուղարկելու պրակտիկայի և գործերի քննության ժամկետների հետ:

Ջհանգիրյանն անդրադարձավ նաև դատարանների շենքային պայմաններին, ինչն, ըստ իրեն, կարևոր է դատարանների բնականոն գործունեության համար:

«Ունենք լավ շենքային պայմաններով ապահովված դատարաններ, ինչպես նաև ծայրահեղ վատ վիճակում գտնվող դատարաններ: Գեղարքունիքի մարզի Գավառի դատարանի շենքի մի մասն արդեն թեքված է, Մարտունիում դատարանի շենքն անմխիթար վիճակում է գտնվում, նիստերի դահլիճ չկա, լուսավորություն չկա և այլն: Նույն վիճակն է նաև Սիսիանի, Թալինի դատարանների շենքերում»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը և հավելեց, որ մարզային այցելությունների շրջանակում արդեն իսկ այդ բոլոր շինությունները գույքագրվել են, և աստիճանաբար կսկսվի այդ խնդիրների լուծումը:

Թեմայի այլ նորություններ