Բաքվի մշակութային հենարաններից մեկը հայկական ճարտարապետական միտքն էր․ ԱԺ-ում ցուցահանդես բացվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բաքվի մշակութային հենարաններից մեկը հայկական ճարտարապետական միտքն էր․ ԱԺ-ում ցուցահանդես բացվեց

Բաքվի մշակութային հենարաններից մեկը հայկական ճարտարապետական միտքն էր․ ԱԺ-ում ցուցահանդես բացվեց

Ազգային ժողովի սրահում բացվեց «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա պաշտոնյաներ և այլոք։

Ցուցահանդեսում ներկայացված է Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինությունները և Բաքվի հայ մագնատների ժառանգությունը, որոնք Ադրբեջանի իշխանությունները կամ ոչնչացրել են կամ հերքում են դրանցում հայկական հետքը։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը բացման ելույթում նշեց, որ հետևողական պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքները։

Մեր հասարակական կազմակերպության հիմնական նպատակը հետևողական պայքարն է Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայերի ոտնահարված իրավունքների պատշաճ բարձրաձայնման, արձանագրման և վերականգման համար՝ սկսած պատմամշակութային ժառանգությունից և վերջացրած վերադարձի իրավունքից»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ այն պահին, երբ Ադրբեջանի իշխանությունները ամրագրեն, վերականգնեն և փաստացի ապահովեն հայերի ոտնահարված իրավունքները, պատրաստ են վերադառնալ Ադրբեջանի Հանրապետություն՝ իրենց ծննդավայր, այնտեղ շարունակելով ստեղծագործել բոլոր ոլորտներում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահի տեղակալ Մարիամ Ավագյանի խոսքով՝ Բաքվից փախստականները բազում վկայություններ են տվել, որ Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է վարել դեռևս 1960-ականներից, և դա շարունակվել է մինչև վերջերս։

«Բաքուն չի ուզում հիշել նրա մասին, որ այդտեղ հայեր են ապրել և դա եղել է պարսկական և հայկական մշակույթի վրա հենված հզոր քաղաք։ Բաքուն եղել է ոչ միայն արդյունաբերական քաղաք, այլ Հարավային Կովկասի ողջ քաղաքական մտքի զարգացումն ընթացել է այնտեղ։ Իսկ այսօր Բաքվում մեկ քաղաքական միտք կա՝ մարդատյացություն և հայատյացություն։ Եվ այն ինչ կատարվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության հետ՝ դա 1988 թվականի մարտից սկսած և 1990 հունվարի 19-ին իր կուլմինացիային հասած Բաքվի հայերի սպանդի մի շարունակական երևույթն էր։ Բաքվի իշխանությունը հետամուտ է, որպեսզի այդ տարածքները մաքրվեն հայերից։ Մաքրեցին Սումգայիթը, Շիրվանը, ամբողջ Ապշերոնի թերակղզին հայկական բնակավայրեր էին, և 1990 թվականին այնտեղ որևէ հայ արդեն չէր ապրում։

Հիշենք, որ Բաքուն նաև մշակութային քաղաք էր և մշակույթի հենարաններից մեկը հայկական ճարտարապետական միտքն էր»,- ասաց Ավագյանը։

Աժ նախագահի կարծիքով՝ այս իրադարձություններից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և ձգտել խաղաղության։

«Հաճախ խոսում ենք, թե որքան հայ էր ապրել Ադրբեջանում և նաև խոսվում է այն մասին, թե որքան ադրբեջանցի էր ապրել Հայաստանում։ Եվ անընդհատ հիշում ենք, թե որ թվականին ինչ տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ, բայց ի՞նչ դասեր ենք քաղել պատմությունից և ի՞նչ հետևություններ պետք է անենք այս ամենից։ Այդ մարդիկ, որ ապրել են կողք կողքի, նրանք ունեցել են մի կարևոր բաղադրիչ՝ նրանք ունեցել են խաղաղություն։  Կարծում եմ, որ մեր այս ամենի հետևությունը պետք է լինի, որ մեզ անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել մեր տարածաշրջան խաղաղություն բերելու համար։ Այդ դեպքում, այո, շատ հայեր ցանկություն կհայտնեն վերադառնալ իրենց տները և իրենց բնակավայրերը, որտեղ ապրել են։ Չեմ բացառում, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ նույնպես ցանկություն կհայտնեն և կվերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- եզրափակեց Սիմոնյանը։

Թեմայի այլ նորություններ