Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելուն

Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելուն

Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
 
«Ղազախստանը դիմել է մեզ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք դրան և պայմանավորվել ենք, որ եթե Հայաստանը ևս համաձայնություն հայտնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը։
 
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի։
 
«Մենք չունենք այդպիսի ծրագրեր, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք անդամակցությունից»,- ասել է Ալիևը, հավելել՝ Ադրբեջանն ինքնաբավ տնտեսություն ունի։

Թեմայի այլ նորություններ