ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել են արհեստակցական միություններին առնչվող մի շարք հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել են արհեստակցական միություններին առնչվող մի շարք հարցեր

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել են արհեստակցական միություններին առնչվող մի շարք հարցեր

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանի եւ ՀՀ վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը եւ Ելենա Կիրակոսյանը:

Հիմնական թեման արհեստակցական կազմակերպությունների առջեւ ծառացած խնդիրներն են եղել: 2000 թվականի դեկտեմբերին է ընդունվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքը, որով սահմանվում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքներն ու հարաբերությունները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ: Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ Կառավարության ծրագրում հստակ նշված է արհեստակցական կազմակերպությունների դերի ու նշանակության մասին, մատնանշված են նրանց հզորացման ուղղությունները: Հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են արհմիությունների վերաբերյալ հարցերը: Նա շեշտադրել է այս կազմակերպությունների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության անհրաժեշտությունը: «Բարեփոխված օրենսդրություն եւ հզորացված գործիքակազմ պետք է ունենան արհմիությունները»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Ոլորտի ներկայացուցիչները խոսել են համակարգի խնդիրներից, տեղեկացրել, որ դեռեւս այս տարվա մայիսին մշակել են գործընկերության եռակողմ համաձայնագիր ԿԲ-ի, արհմիությունների եւ Բանկերի միության միջեւ, որը կյանքի կոչելով՝ արհմիություններին բազմակողմ գործունեթյուն ծավալելու հնարավորություն կտրվի: Նրանք կարեւորել են նաեւ միջազգային համագործակցությունը: Բանախոսները փաստել են, որ արհմիությունները չպետք է քաղաքականացվեն, այլ պետք է ծառայեն իրենց հիմնական նպատակին՝ աշխատողների շահերի պաշտպանությանը:

Նշվել է նաեւ, որ նմանօրինակ աշխատանքային հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական:

Թեմայի այլ նորություններ