ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հանդիպեց Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    11 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    8 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հանդիպեց Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի հետ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ու ՄՀԻ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակի քարտեզագրման նպատակով օգոստոսի 16-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպեց Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակության հետ՝ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը:

Վահան Նարիբեկյանը, ողջունելով Ջեյմս Դե Ուիթին Ազգային ժողովում, նշեց, որ ՄՀԻ-ն որպես Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ռազմավարական աջակից, 2018-ից ի վեր մեծ աշխատանք է տարել՝ աջակցելով պետական կառավարման մարմիններին անհրաժեշտ եւ առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքում՝ տրամադրելով տվյալներ եւ փորձագետներ հաղորդակցման ռազմավարությունների մշակման ընթացքում:

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորեց նախորդ տարի Ազգային ժողովի աշխատակիցների համար ՄՀԻ-ի թրեյնինգները: «Կարեւորում ենք նաեւ ԲԵՅՓԹԻ ծրագրի շրջանակներում ՄՀԻ-ի կողմից տրամադրվող աջակցությունը, որը մեր գործընկեր Բալթյան երկրների խորհրդարանների հետ յուրահատուկ շփման հարթակ է: Արժեվորում ենք նաեւ ՄՀԻ-ի կողմից իրականացվող աշխատանքն Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Ունենալով նոր ձեւավորվող հանձնաժողովներ՝ այս աշխատանքը հատկապես բարձր ենք գնահատում»,-ասաց Վահան Նարիբեկյանը:

Ջեյմս Դե Ուիթը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվել են նախորդ տարիների ընթացքում: Այդ համատեքստում նա առանձնացրեց խորհրդարանի հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման ծրագրերը եւ այլն:

Նա նաեւ անդրադարձավ ԱԺ աշխատակազմի կարիքներին ու առաջնահերթություններին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որպեսզի արդյունավետ համագործակցությունը շարունակական լինի:

Թեմայի այլ նորություններ