Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է բաց մրցույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    13 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    81%
    8 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    64%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    23%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    68%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    23%
    13 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    41%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է բաց մրցույթ

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ:
 
Նախագիծն ընդգրկում է Մաշտոցի ևՍայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝«Կարապի լիճը»:
 
Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:
 
Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիներիև անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է: Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել opera@yerevan.am Էլ-փոստին:

Թեմայի այլ նորություններ