Այսուհետ մանկական գիրության և ճարպակալման կանխարգելումը կլինի Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    31%
    20 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    43 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արարատ 25°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    31%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    31%
    22 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    48%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.18578
  • Դոլար = 389.501

Այսուհետ մանկական գիրության և ճարպակալման կանխարգելումը կլինի Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում

Այսուհետ մանկական գիրության և ճարպակալման կանխարգելումը կլինի Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում

Զագրեբում մասնակցեցի «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։ Շատ կարեւոր թեմա, որի շուրջ հնչեցին հիանալի ելույթներ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ աննա Հակոբյանը։

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության կենտրոնում չի եղել թերևս օբյեկտիվ պատճառներով՝ պայմանավորված այնպիսի կարևոր խնդիրներով, ինչպիսիք են պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ես շատ եմ կարևորում այս թեման, շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելուս հրավերի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր է գործադրում այստեղ քննարկված խնդիրների կանխարգելման ուղղությամբ, այսուհետ հարցը կլինի իմ ուշադրության կենտրոնում ևս։ Մենք պետք է օր առաջ խնդրի դեմ պայքարենք, որ այն հետո էլի ավելի չբարդանա։

Սիրելի Սանյա, իսկապես շորհակալ եմ նախաձեռնության համար, հրավերի եւ ինձ այս շատ կարևոր խնդրի քննարկմանը մասնակցելու հնարավորություն տալու համար»,-ասացի ես»,- գրել է Աննա Հակոբյանը։

Թեմայի այլ նորություններ