Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը. պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    49%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը. պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը. պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին

Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, որը նոր է ներգրավվել այս գործով, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նա հիշեցրել է, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավորը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Նա մեկ տարի առաջ պաշտպանում էր Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ հրապարակելու համար, սակայն պաշտպանը հետագայում որպես կասկածյալ է հարցաքննվել:

Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:

Ինչից հետո պաշտպան Կոչուբաևը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, դատարանը նշել է, որ ժամանակը տրամադրվել է, և մերժել խնդրանքը: Դատարանի որոշումից հետո պաշտպանը լքել է նիստերի դահլիճը:

Թեմայի այլ նորություններ