Այսօր պիտի որոշենք՝ մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    85%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    18%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Այսօր պիտի որոշենք՝ մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ. Արայիկ Հարությունյան

Մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցի մասնակիցներին։ Այս մասին հայտնում է civilnet.am-ը։

Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակում Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանի կոչով այսօր տեղի ունեցավ հավաք՝ Լաչինի միջանցքում առևանգված քաղաքացիների խնդրով։ Նրանց պահանջով ցուցարարների մոտ իջավ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեր բոլորի խնդիրը երիտասարդներն են, և նրանց ճակատագրով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Ազգային ժողովում հրավիրելու է բոլոր դերակատարներին, որպեսզի քննարկեն երկրի ճակատագիրը․ «Հրավիրելու եմ, որ շատ մարդիկ լինեն, որովհետև նման որոշումները մենակ չեմ կարող կայացնել, ոչ էլ մի խումբ մարդիկ։ Կապ չունի՝ այդ մարդիկ քաղաքական ղեկավարներ են եղել, կուսակցական ղեկավարներ են, այսօր պիտի որոշենք մեր երկրի ճակատագիրը։ Առաջին՝ մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ»։

Ցուցարաների պահանջով այսօր ժամը 21-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի։

Հավաքին մասնակցում էր նաև Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը։

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001-ին: Ավելի ուշ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ մեկ առևանգվածից բացի՝ ևս երկուսը չեն հատել Լաչինի անցակետը։

Թեմայի այլ նորություններ