Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    26%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    15%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    4 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    12%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    30%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցը

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները ծաղիկներ են խոնարհել «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- գրել է Ավինյանը:

431101742_967850061363650_2079938366682512662_n.jpg (647 KB)

428497374_967850108030312_6739058231404800627_n.jpg (496 KB)

2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա:

Նույն օրը ավելի ուշ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան:

Թեմայի այլ նորություններ