Այն, ինչ Դուք արել եք, հսկայական արժեք ունի մեր ճարտարապետության համար. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Այն, ինչ Դուք արել եք, հսկայական արժեք ունի մեր ճարտարապետության համար. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն օրերս պարգևատրվել էր Անանիա Շիրակացու մեդալով:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ ճարտարապետին և նրան հանձնել պետական բարձր պարգևը: «Ինձ համար մեծ պատիվ է մեր ժողովրդի և պետության կողմից Ձեզ այս մեդալը հանձնելը, որովհետև Ձեր ներդրումը մեր մշակույթի, ճարտարապետության մեջ հսկայական է,- նշել է նախագահ Սարգսյանը: -Այն ճարտարապետությունը, որը Ձեր ողջ կյանքի ընթացքում ներկայացրել, քարոզել եք, շատ ներդաշնակ է մեր ազգային ճարտարապետությանը: Այնպես որ, այն, ինչ Դուք արել եք, հսկայական արժեք ունի»:

Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր անցած ճանապարհն արժևորելու համար: «Ճարտարապետությունն ազգային մշակույթի դիմագիծն է, և այդ մշակույթի, ճարտարապետական ժառանգության պահպանումը մեզ համար առաջնային է»,-ասել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Սաշուր Քալաշյանն անդրադարձել են պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, դրանց նկատմամբ հոգածության կարևորությանը՝ hամակարծիք լինելով, որ ազգային յուրօրինակ ժառանգության պահպանումը նույնպես մշակույթ է:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Ծիծեռնակաբերոդում գտնվող՝ Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է։ Նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում, որի գլխավոր ճարտարապետն է եղել երկար տարիներ։

Թեմայի այլ նորություններ