Այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հիշեցնեմ, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։

Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում՝ էլեկտրոնային եղանակով։

Այժմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է 18 դպրոցների վերապատրաստումներ։

Սեպտեմբերից մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումը այն երեխաների համար, որ հակառակ պարագայում զրկված կլինեին տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։

Սա ևս մեկ միջոց է՝ կրթության հասանելիությունը ապահովելու։

Հիշեցնեմ նաև, որ գործում է սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am հասցեով, 196 թափուր հաստիք է ներկայացված այս պահին։ Սիրելի՛ մանկավարժներ, դիմե՛ք, համալրե՛ք թափուր հաստիքները նոր ուսումնական տարվանից առաջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Անդրեասյանը

Թեմայի այլ նորություններ