Աստիճանաբար կսկսվի դատարանների շենքային պայմանների խնդիրների լուծումը. Ջհանգիրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Աստիճանաբար կսկսվի դատարանների շենքային պայմանների խնդիրների լուծումը. Ջհանգիրյան

Աստիճանաբար կսկսվի դատարանների շենքային պայմանների խնդիրների լուծումը. Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր ասուլիսին անդրադարձել է դատարանների շենքային պայմաններին: Նրա խոսքով՝ շենքային պայմանները կարևոր են դատարանների բնականոն գործունեության համար:

«Ունենք լավ շենքային պայմաններով ապահովված դատարաններ, ինչպես նաև ծայրահեղ վատ վիճակում գտնվող դատարաններ: Գեղարքունիքի մարզի Գավառի դատարանի շենքի մի մասն արդեն թեքված է, Մարտունիում դատարանի շենքն անմխիթար վիճակում է գտնվում, նիստերի դահլիճ չկա, լուսավորություն չկա և այլն: Նույն վիճակն է նաև Սիսիանի, Թալինի դատարանների շենքերում»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ մարզային այցելությունների շրջանակում արդեն իսկ այդ բոլոր շինությունները գույքագրվել են, և աստիճանաբար կսկսվի այդ խնդիրների լուծումը:

Թեմայի այլ նորություններ