Աշոտ Փաշինյանը սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով․ «Արտ Բազիսը» ներկայացնում է նրա ցուցահանդեսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24351
  • Դոլար = 387.927

Աշոտ Փաշինյանը սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով․ «Արտ Բազիսը» ներկայացնում է նրա ցուցահանդեսը

Աշոտ Փաշինյանը սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով․ «Արտ Բազիսը» ներկայացնում է նրա ցուցահանդեսը

Արտ Բազիսը սիրով ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները՝ Երևանի իր Ստուդիո 20 հասցեում: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ․

««Պատկերացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։

Երկու արվեստագետներն էլ, կիսատ թողելով արվեստի ակադեմիական կրթությունը, ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու եւ իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի եւ պատկերի պատկերացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձեւեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։ Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկերացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։ Արվեստագետները համարում են, որ լավ նկարել իմանալը միգուցե խանգարում է լավ նկարելուն։

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է։ Նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով։ Սկզբում աբստրակցիաներ, կոնստուտիվիստական կոլաժներ էր անում, սակայն տարիներ առաջ կոլեկտիվ նկարչական առօրյան մեծ դեր ունեցավ նկարչության մասին պատկերացումների ձեւավորման համար։

Վահագն Մանգասարյանի հիմնական գործը նկարելն է։ Չնայած ծնվել է նկարչի ընտանիքում եւ մանկությունից նկարել, սակայն ինչ-որ պահից՝ իր համար հեղափոխական պահից սկսած՝ այլ կերպ է սկսել նկարել, եւ հենց այդ կերպ նկարված գործերն են ներկայացված այս ցուցահանդեսին։ Նա համարում է, որ նախկինում ինքը հենց նկարում էր վատ՝ գիտուն նկարողների նման։

Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։

Այս ցուցահանդեսը առիթ է ցույց տալու, թե ինչպես են արվեստագետները նկարում որպես ընթացք եւ ինչպիսի կոնցեպտներ ու էսթետիկաներ են առաջարկում նկարչության եւ առհասարակ արվեստի ներկա իրադրության մեջ, եւ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արվեստի եւ առհասարակ հանրության հայաստանյան կոնտեքստում՝ մեդիաների կողմից անընդհատ պատմականացնող հետաքրքրաշարժ վերաներկայացումների մրցակցող դրությունից անդին»։

Նշենք, որ ցուցահանդեսի ծանուցմամբ իր էջում կիսվել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Թեմայի այլ նորություններ